Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Մեզ մնալու է դրանց «ջանքերով» բզկտված ու թուլացած հայրենիքը

Մեզ մնալու է դրանց «ջանքերով» բզկտված ու թուլացած հայրենիքը
15.02.2024 | 08:22

Քերոբյանի հրաժարականի հետ կապված՝ ինձ մի նուրբ հանգամանք է անհանգստացնում: Այդ ի՞նչը ստիպեց դրան նախարար դառնալու առաջարկն ընդունել այն ժամանակ, երբ «իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր»:

Բայց դա հարցի երկրորդական կողմն է՝ «հերձումը» ցույց կտա իրական պատճառները: Էականն այն է, որ այն ժամանակ՝ 2020-ի նոյեմբերին, նիկոլենք «չամադանները հավաքել» էին: Միայն Քերոբյանի նման «անձնազոհ» կարիերիստների, ոստիկանական բռնի ռեպրեսիաների միջոցով, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տոտալ ահաբեկչությամբ հնարավոր եղավ պահել Նիկոլի իշխանությունը, իսկ մի քանի ամիս անց՝ հունիսին, ավելի քան 680 հազար մարդ արդեն «մշակվել» էին ռեժիմի կողմից ու կողմ քվեարկեցին «Անջատում՝ հանուն փրկության» կեղծ օրակարգին:

Հիմա նույնիսկ Քերոբյանն է հասկանում, որ, եթե այսպես շարունակվի, այլևս չի կարող լինել խաղաղություն, փրկություն կամ նիկոլական որևէ ապագա, թեև ես չեմ համարում, որ նրա հրաժարականը հենց այդ մոտիվացիայով է եղել, դա էլ «հերձումը» ցույց կտա: Այդ տեսակը չի ուղղվում, չի ընդունում իր սխալները: Դրանք ուղղակի մեր ժողովրդի դժբախտության, մեր զավակների ու եղբայրների արյան վրա կարիերա կառուցող ու հարստություն դիզող են: Վստահ եմ նաև, որ այդ հարստությունը կամ դրա մեծ մասը Հայաստանում չի ծախսվելու: Իսկ մեզ մնալու է նրանց անհոդաբաշխ ու անպատկառ խոսույթը, նրանց «ջանքերով» բզկտված ու թուլացած հայրենիքը, որ փորձում են տեղավորել 29.800-ի մեջ ու անունը դնել պետություն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2830

Մեկնաբանություններ